ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մաքսային բարքեր. գնեք ժանյակավոր վարտիքներ

Մաքսային բարքեր. գնեք ժանյակավոր վարտիքներ
17.02.2014 | 14:50

Վերջերս որոշ լրատվամիջոցներ գրել են, որ Մաքսային միության անդամ երկրներում կանանց արգելվելու է ժանյակավոր վարտիք կրելը։ Լուրը զայրացրել է ղազախ կանանց, նրանք դուրս են եկել փողոց՝ հայտարարելով, որ «տարբեր տեսակի վարտիքներ կրելն անձնական ընտրության հարց է»։ Al Arabiya-ն հաղորդել է, որ Ալմաթիում մի խումբ կանայք միացել են Ղազախստանի ազգային արժույթի արժեզրկման դեմ բողոքող ցուցարարներին՝ իրականացնելով իրենց սեփական բողոքի ակցիան։ Ձերբակալվել է 3 կին, նրանք փորձել են ժանյակավոր վարտիքներ տեղադրել քաղաքի հուշարձաններից մեկի վրա։ Բողոքավորների կարծիքով, այդ արգելքը անձնական ազատության իրավունքի ոտնահարում է։ Ժանյակավոր վարտիքների արգելքի վրա կենտրոնանալու փոխարեն՝ նրանք իշխանություններին խորհուրդ են տվել ավելի կարևոր խնդիրների վրա կենտրոնանալ։

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ